A
A
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 6-ին պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Կայացել է նախարարների առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են հետևյալ փաստաթղթերը. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: Քննարկումների ավարտին երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով՝ պատասխանելով նաև լրագրողների հարցերին: