A
A
Երեք բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Նարեկ Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։
Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ, սակայն մենամարտը չի կայացել և հաղթանակը շնորհվել է հայ մարզուհուն:
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեկնարկում հայ բռնցքամարտիկը մենամարտել էր Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել։
Մինչ այս ԵԱ-ում վստահ հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Համլետ Հարությունյանը (86 կգ)` դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:
ԿԳՄՍՆ