Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկեպսակ դրեցին Արամ Մանուկյանի հուշարձանին

Մարզեր
397a1c5911d0702f195f19794d5acfcf

Հանրապետության օրվա` մայիսի 28-ին տոնական միջոցառումները մեկնարկեցին Կապանում տեղակայված N զորամասում: Մինչ օրվա առիթով կազմակերպված զինվորական շքերթն ու միտինգը, տեղի ունեցավ 1992-94 թթ. մարտական գործությունների ժամանակ զոհված' զորամասի ավելի քան 500 զինծառայողների հիշատակին կանգնեցված խաչքարի հանդիսավոր բացումը:


«Նրանց մահը ծառայեց հայրենիքին» խորագրով խաչքարը զորամասում տեղադրվել է կապանցի գործարարների եւ հրամանատարության ջանքերով:
Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը պատվոգրեր հանձնեց ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը մասնակցած կապանցի յոթ կանանց:
ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով «Ծովակալ Իսակով» մեդալ հանձնվեց զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Վիլեն Գալստյանին: Տոնական միտինգը Կապանի զորամասում ավարտվեց զինվորական շքերթով: Զորամասից բոլորը շարժվեցին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանին հուշարձանին, որտեղ տեղի ունեցավ պսակադրության արարողություն:

Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" Հ/Ը