Բացել լրահոսը Փակել լրահոսը
74
A A
Սպորտ

Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները:

Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Մրցումներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Ավելի վաղ աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Կարապետյանը 0 էր ստացել, իսկ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից:
Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Այս մրցաշարով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Աղբյուրը՝ Armsport