A
A
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը
Աջակցիր «Ա1+»-ինԹաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային հերթական օրը հարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:
Մեր մարզիկների ելույթներն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Մրցումների մեկնարկը 16:00-ին է:
Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը, սակայն 0 էր ստացել:
Աղբյուրը՝ armsport.am