Բացել լրահոսը Փակել լրահոսը
420528610_930430762422043_6576836107154064582_n
A A
Պաշտոնական

Հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Արարատ Միրզոյան

 Արգենտինյան "Todos Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:

«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:»

Նախարար Միրզոյանը պատասխանել է նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը վերաբերող և այլ հարցերի:  

https://tn.com.ar/internacional/2024/03/31/el-canciller-de-armenia-alerto-por-un-nuevo-conflicto-con-azerbaiyan-y-reconocio-que-hay-diferencias-con-rusia/?fbclid=IwAR3daSUjqe4Y4Dh3-MtV70m5LsbfoM_XTitl4Y4eA3VdaBK28QfJ6y1C0T4_aem_AU1zT33qvkZmR5sVHVMAvkaswocSQQgTuILrSWWCx6EUhFXHAIo3a_WWQa7hHnEzZ_xZEEf2h5fbU8RAwZN2r8Wf