Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռուս զբոսաշրջիկն ամուսնության առաջարկ արեց՝ մատանին թաքցնելով ժենգյալով հացի մեջ (լուսանկարներ)

Արցախից Իրինա Համբարձումյանի համար ժենգյալով հաց թխելը նախկինում սիրելի հոբբի էր, տեղահանությունից հետո, սակայն, վերածվեց ընտանեկան բիզնեսի։ Ժենգյալով հաց թխելու իր հմտություններով Իրինան օրերս կիսվեց զբոսաշրջիկների հետ։ Նրանք հնարավորություն ունեցան սովորելու, թե ինչպես պատրաստել այս ավանդական ուտեստը փորձառու խոհարարների և հայկական խոհանոցի մասնագետների ղեկավարությամբ:

Move to culture-ը ծրագիր է, որի շրջանակներում զբոսաշրջիկները ծանոթանում են մեր հնագույն ավանդույթների, ժողովրդական արվեստի, խոհարարության ու տոների հետ։

Ծրագրի շրջանակներում զբոսաշրջիկները հանդիպում են տարբեր մարզերի բնակիչների հետ։ Նրանք խոսում են հայկական ծեսերի նշանակության մասին, պատմում լեգենդներ ու պատմություններ՝ կապված տեղական ավանդույթների հետ։ Տարբեր միջոցառումների միջոցով, ինչպիսիք են ազգային արհեստների վարպետության դասերը, մասնակցությունը ժողովրդական փառատոններին և մշակութային միջոցառումներին, զբոսաշրջիկները ձեռք են բերում յուրահատուկ փորձ և խորը պատկերացում հայկական մշակույթի մասին:

Այս անգամ նրանք հնարավորություն ստացան մասնակցելու Արցախյան Ժենգյալով հացի պատրաստման վարպետության դասին։

Վարպետության դասի ջերմ ու ընկերական մթնոլորտում մասնակիցներին միացած ռուս զբոսաշրջիկը ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն՝ մատանին թաքցնելով ժենգյալով հացի մեջ։

Տաթև Ազիզյան