A
A
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Տիգրանաշենի ոլորանները և Վեդի-Լանջառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում), իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտայի միջոցների համար:
Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Սիսիան-Գորիս (մառախուղ է), Սիսիան-Լծեն ավտոճանապարհներին, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Գորիս քաղաքում մառախուղ է:
Վարդաղբյուր գյուղում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։