Բացել լրահոսը Փակել լրահոսը
capture.thumb
A A
Հասարակություն

Հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուարը

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել և առկա է գազի արտահոսք։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։

Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։

Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն և հաշվի առնելով հեղուկ գազի մեծ քանակությունը անվտանգության ապահովման համար լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։