A
A
Հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները
Հայաստանի ֆուտզալի առաջնության ավարտից մեկ տուր առաջ հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները:
Երեւանի «Էրեբունին», որը ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը, 19-րդ տուրում 6:3 հաշվով հաղթեց «Թալգրիգին»: Այս պարտությունից հետո թալգրիգցիները կորցրին արծաթե մեդալներ նվաճելու վերջին հույսը, քանի որ նրանց գլխավոր մրցակից «Պոլիտեխնիկը» հյուրընկալվելիս վստահ հաղթեց մրցաշարի հետնապահ «Գյումրիին» եւ ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:
Հայաստանի ֆուտզալի առաջնությունը կավարտվի մայիսի 28-29-ին կայանալիք «Պոլիտեխնիկ» - «Էրեբունի» եւ «Թալգրիգ» - «Հրազդան» հանդիպումներով:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Էրեբունի 15 36
2. Պոլիտեխնիկ 15 25
3. Թալգրիգ 15 20
4. Հրազդան 15 14
5. Գյումրի 16 13