Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարադոնան կդիմի դատարան

Սպորտ
7fd2c956b4d01c99fe17edd41df80b0d

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ստիպված է դատի տալ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, քանի որ վերջինս հերթական անգամ վիրավորանք է հասցրել իրեն:

80-ամյա ֆուտբոլային այրը վերջերս ասել է, որ Դիեգո Մարադոնան թաքցնում է իր խնդիրները, չցանկանալով ցույց տալ թմրանյութերից իր կախվածությունը: «Ես արդեն ծեր եմ, սակայն ավելի առողջ եմ, քան որոշ անվանի մարդիկ, որոնք անընդհատ խնդիրներ են ստեղծում հենց իրենց համար»:

Դիեգո Մարադոնան անմիջապես պատասխանել է նախագահին. «Ես արդեն 7 տարի է թմրանյութ չեմ օգտագործում եւ մաքուր եմ բոլոր առումներով: Դա լուրջ մեղադրանք է, ուստի ես ստիպված եմ դատի տալ Գրոնդոնային: Իմ փաստաբաններն արդեն պատրաստում են համապատասխան փաստաթղթերը»:

Անվանի ֆուտբոլիստը վերջում հայտարարել է, որ ինքն այնքան առողջ է, որ գրոնդոնաների ընտանիքի անդամներից շատ է ապրելու: