Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մարտի 6-ին՝ ժամը 10:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Արտակ Բեգլարյան՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ ✅Գեղամ Միքայելյան՝ «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ Վարչության անդամ ✅Արմեն Ասրյան՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնության ներկայացուցիչներն ասուլիսի ընթացքում կներկայացնեն իրենց մտահոգություններն ու առաջարկները ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Այդ ծրագրի մի շարք սկզբունքներ լրջագույն մտահոգություններ ու դժգոհություններ են առաջացրել Արցախից տեղահանված ժողովրդի շրջանում, և Նախաձեռնությունը կոչված է ներկայացնելու և պաշտպանելու արցախցիների շահերն ու իրավունքներն այդ համատեքստում։ ———————— Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։