A
A
Որո՞նք են ճարպակալման պատճառները, եւ ի՞նչ անել՝ դրանից խուսափելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Ավելցուկային քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի, որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են:
Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը:
Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է:
Որո՞նք են ճարպակալման պատճառները
Չնայած նրան, որ մարմնի քաշի վրա ազդում են գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները, ճարպակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:
