ԱՆԱՍՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՈՒՆԵՆԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին2004 թվականին Հայաստանում բոլոր խոշոր եղջերավոր անասունները կհաշվառվեն եւ կհամարակալվեն՝ յուրաքանչյուր անասուն կունենա իր անձնագիրը, որտեղ նշված կլինի անասունի ցեղականության, սեռի, առողջական վիճակի մասին տեղեկությունները: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա հավաստմամբ, այս գործընթացը կնպաստի Հայաստանում սննդի որակի բարձրացմանը, ուստի այս հարցում անասնապահները պետք է պետության աջակիցները լինեն: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ անասնապահերին կֆինանսավորի պետությունը եւ անհանգստանալու առիթ չկա, որ սրա դիմաց լրացուցիչ հարկեր են գանձվելու:
Պարոն Լոքյանի խոսքերով, անցած տարի Հայաստանում մսի սպառման ծավալները բարձր են եղել.արտահանվել է քիչ քանակությամբ երշիկ, բավարար ձու եւ պանիր, մոտ 400-500 տոննա մսի պահածոներ:
Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս օրենքով սահմանվում են ՀՀ տարածքում փոստային կապի գործունեության իրավական հիմքերը, ինչպես նաեւ այս կապից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների պարտավորությունները: