Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ․ սա է մեծ պլանը․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք, թե ինչ անենք, որ նվազեցնենք այն վտանգները, որ ՀՀ-ին կարող են սպառնալ»: Այս մասին Ազգային ժողովում լրոգղների հետ զրույցում ասաց ԱԺ նախախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց նաև որևևիցե մեկը չի բացառում, հանրությունը մշտապես այդ պահանջն է ներկայացնում, նույնիսկ լրագրողներ են հարցնում, թե ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում: Անկեղծ ասած չգիտեմ արդեն ի՞նչ խնդիր պետք է ստեղծի, հարձակվի, մեր վրա սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք թե՛ ԼՂ-ի մասին է խոսքը, թե՛ ՀՀ ինքիշխան տարածքի մասին, բայց մեկ տասնայակից ավել դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում որ չեն օգնելու, ասում են՝ դել լավ տեսնենք, մտածենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման և անծայրածիր չեն և մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր երեխաների՝ տղաերի և երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեզ մեր դաշնակիցը երբ է օգնելու: Հետո շուռ են գալիս ասում են՝ դուք սա չարեցիք, դրա համար չօգնեցինք, իսկ ուր են դաշնակցական պարտավորությունները, դրանք որևիցե մեկնաբանությամբ իրենց վայից գցելով չի, գցում են իրենց վրայից այդ պարտականությունները»,- ասաց Սիմոնյանը: