A
A
Ֆուտբոլիստները պատրաստվում են բոյկոտի
Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնությունում հանդես եկող 16 ակումբներից 9-ի ֆուտբոլիստները պատրաստվում են բոյկոտել առաջիկա տուրի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է NTB գործակալությունը, խաղացողները պահանջում են իրենց հայեցողությանը թողնել խաղակոշիկներ ընտրելու իրավունքը:
Բանն այն է, որ նորվեգական ակումբները գործող պայմանագրեր ունեն մարզական գույքեր արտադրող ընկերությունների հետ, ըստ որի թիմի ֆուտբոլիստները պետք է հանդես գան հենց այդ ընկերությունների կողմից հատկացված խաղակոշիկներով:
Ֆուտբոլիստները միաժամանակ պահանջում են վերանայել ակումբների հետ կնքված պայմանագրերը, հատկապես իրենց ապահովագրությանը նվիրված կետերը: