Դիկ Ադվոկատը հրապարակեց կազմը
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հունիսի 4-ին Եվրո-2012-ի շրջանակում Հայաստանի ազգային թիմի հետ կայանալիք հանդիպմանը պատրաստվելու համար թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ:
Նրանց թվում է նաեւ Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Իգոր Սեմշովը, որը Ռուսաստանի առաջնությունում որակազրկվել էր 5 խաղով եւ բաց է թողել ողջ մայիս ամիսը: Հոլանդացի մասնագետը բոլորից շատ ֆուտբոլիստ հրավիրել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթից»` 5-ական խաղացող: Արտասահմանում հանդես եկող լեգեոնականներից Դիկ Ադվոկատը նախապատվությունը տվել է նույն հնգյակին` Յուրի Ժիրկով («Չելսի»), Դինյար Բիլյալետդինով («Էվերտոն»), Անդրեյ Արշավին («Արսենալ»), Ռոման Պավլյուչենկո («Տոտենհեմ»), Պավել Պոգրեբնյակ («Շտուտգարտ»):
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության կայքէջը, երկրի հավաքականը Հայաստանի ազգային թիմի հետ խաղին կսկսի պատրաստվել մայիսի 30-ից:
Ի դեպ, հենց այդ օրը մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կհրապարակի թիմի նախնական կազմը: