A
A
Հրդեհ ավտոմեքենայում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 24-ին, ժամը 06:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: