Բացել լրահոսը Փակել լրահոսը
1131023
A A
Հասարակություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները փետրվարի 24-ին չեն աշխատի

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները փետրվարի 24-ին չեն աշխատի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը՝ փետրվարի 24-ին չեն աշխատի տեխնիկական վերազինման աշխատանքներ իրականացնելու նկատառումներով»,- նշված է հաղորդագրության մեջ։