Բացել լրահոսը Փակել լրահոսը
408974235_785074286990292_5660835500953911754_n
A A
Պաշտոնական

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պահվել են ոչ նորոգ վիճակում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ):
 
✅ Որոշման համար հիմք են հանդիսացել Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումները, որոնք փաստել են այս օբյեկտի գործունեության անհամապատասխանությունը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
❗️Այսպես՝
📌հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
📌 առաստաղն այնպիսին չի եղել, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
📌 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից,
📌 օբյեկտում չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
⏹ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: