Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք ցանկանում ենք որ հաղորդակցության ուղիները լինեն ինտեգրման գործոններ, այլ ոչ պառակտման․ Մակրոն (տեսանյութ)

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Այդ մասին Ֆրանսիայում՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, ինչն ընդունել է ՀՀ ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Իր հերթին Ֆրասիան նաև ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի արդյունքում ՀՀ-ն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր։

«Կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Պրահայում հանդիպման ժամանակ վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան փարատի երկիմաստությունը»,- նշել է Մակրոնը։ 

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։