Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր (տեսանյութ)

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

Այս մասին վստահեցրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ հարցին:

«Մեր առաքելությունը շատ հստակ ձևավորված մանդատ ունի: Այն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայաստանյան կողմում, զբաղվում է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատում՝ ապահովել իր ներկայությունը, պարեկություն իրականացնել՝ հենց այն նպատակով, որ օգնի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը: Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել: Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն՝ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին, բացառապես անհիմն են»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ սա ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն է: ԵՄ անդամ բոլոր պետություններն իրենց անսասան օժանդակությունն են հայտնել այս առաքելությանը: «Մենք հաստատակամորեն միտված են խաղաղության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-նշեց դեսպանը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունԱդրբեջանի ԱԳՆ-նըստ էությանդժգոհել էր ԵՄ առաքելության գործունեությունից՝ առաքելությանը մեղադրելով «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի վերածվելու մեջորն իբր կազմակերպում է եվրոպական  պատվիրակությունների այցեր սահմանային շրջաններ։