Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը գոհ է նորեկներից

Սպորտ
2fc8b6350d957d9ad1ae7ed6d34ca069

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվելով «Եվրո-2012-ի» ընտրական փուլի Ռուսաստանի ընտրանու հետ խաղին կարճատեւ ուսումնական հավաք անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մեր թիմն առաջին օրը մարզվեց, իսկ երկրորդ օրը ստուգողական խաղ անցկացրեց Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ: Այն ավարտվել է ոչ-ոքի` 0:0:

Ուսհավաքը լիարժեք չստացվեց, քանի որ մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սկզբում նախատեսել էր դրան հրավիրել 19 ֆուտբոլիստ, սակայն հետո փոխեց իր որոշումը եւ բավարարվեց 13 խաղացողով:

«Մեր վեց ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով դուրս մնացին հավաքից: Նրանցից ոմանք վնասվածքներ ունեին (Սարգիս Հովսեփյան, Նարեկ Բեգլարյան), իսկ մնացածը լավ չէին հանդես եկել Հայաստանի առաջնության վերջին տուրում (մարզիչն անուններ չնշեց-խմբ): Ֆուտբոլիստների քանակը լրացնելու նպատակով մենք ընդգրկեցինք երիտասարդ մի քանի խաղացողների: Կարեւորն այն է, որ նորեկները, ում հետ հույս եմ կապում եւ ցանկանում եմ նրանց տեսնել հունիսի 4-ին կայանալիք խաղին, այսօր լավ տպավորություն թողեցին» - ստուգողական խաղից հետո պարզաբանեց Վարդան Մինասյանը:

Գլխավոր մարզիչը վերջում ասաց, որ մայիսի 30-ին ինքը կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն Ռուսաստանի հավաքականի հետ խաղին: