Բացել լրահոսը Փակել լրահոսը
426182757_354322740897168_5075957845336866522_n
A A
Պաշտոնական

Ավտովթար Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Փետրվարի 11-ին, ժամը 21։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1986 թ.) և «BMW» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ղ.-ն, Ռ. Փ.-ն (ծնված 1985 թ.), Տ. Շ.-ն (ծնված 1973 թ.) և Հ. Ս.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Ղ.-ի, Ռ. Փ.-ի և Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Տ. Շ.-ն՝ մահացել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: