Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0155201
A A
Պաշտոնական

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

 
2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տսրածքում հրդեհ է բռնկվել:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:
 
Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
 
Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
 
Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն։