Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ազատի հրդեհի գործով առաջին անգամ ցուցմունք տվեց գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը․ Ազատություն (տեսանյութ)

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությանն այսօր առաջին անգամ ցուցմունք տվեց հինգ մեղադրյալներից գլխավորը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։

«Հոսք տվեց միանգամից դեմքիս, էդ պահին ձեռքիցս ընկավ շիշը, աչքերս մի թեթև բացեցի, տեսա ձեռքերս վառվում են: Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, կրակը դեպի վերև է բարձրացել, դրսի դուռն է կպել միանգամից», - ասաց կապիտանը:

Սևանի դատարանում Հակոբյանը հաստատեց պաշտոնական վարկածը: Հայտարարեց՝ ինքն է մեղավոր հրդեհի համար: Ասաց, թե հրդեհի բռնկումից հետո ինքն ու այդ պահին գտնվող օրապահ Լևոն Խառատյանը բղավել են, որ ննջարանում գտնվող զինվորները դուրս գան, սակայն, պնդեց, թե արձագանք չի եղել: Ենթադրել է՝ զինվորները դուրս կգան, ինքն էլ դրա համար դուրս է եկել:

Հակոբյանը, որը ցուցմունք էր տալիս, բավականին հուզական վիճակում, նաև հերքեց, թե ինքը թմրանյութ է օգտագործել:

 

Ամբողջը՝ սկզբնաղբյուր կայքում