Բացել լրահոսը Փակել լրահոսը
426183260_352522104410565_843907120426625041_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Մյասնիկյան պողոտայում` սպորտային համալիրի պահեստային տարածքում

Փետրվարի 9-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ։