A
A
«Հանրային ձայնը» ներկայացրեց՝ ում է կողմ, որ զրկեն եւ ում է դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկայացել է ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցերն են։
«Ի տարբերություն շոու սարքողների, մենք չենք բոյկոտում։ Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել։ Ձեզ չեն ընտրել, որ գաք բոյկոտեք, ձեզ ընտրել են, որ գաք աշխատեք։ Չաշխատելը նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը ես համարում եմ դավաճանություն»,-ասել է նա։