Բացել լրահոսը Փակել լրահոսը
425344551_347506804912095_4991378963018605924_n
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

 
Փետրվարի 1-ին, ժամը 12։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է ավտոտնակ․ ներսում ավտոմեքենա կա։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիրի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 72 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։30-ին, մարվել՝ 12։45-ին։ Այրվել է շինության պլաստմասսե առաստաղը (մոտ 72 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի խցիկը։