A
A
Դեպի Ռուսաստան թռչող հնդկական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Աջակցիր «Ա1+»-ինԱֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։
Ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռնային շրջաններում։
Ինչպես հայտնել են Ռոսավիացիայից, Աֆղանստանում կորած Falcon 10 ինքնաթիռը նախօրեին դադարել է կապի դուրս գալ և անհետացել ռադարների էկրաններից:
"Նախնական տվյալներով ՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ ՝ անձնակազմի չորս անդամ եւ երկու ուղեւորներ", - նշում է աղբյուրը։
Ավելի ուշ հայտնի է դարձել Falcon 10B մարդատար ինքնաթիռի կործանման նախնական պատճառը՝ շարժիչի տեխնիկական խափանում:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։