Պարտավոր եմ բոլորիդ ասել, որ Կրեմլում կա Հայաստանը կազմալուծելու հստակ որոշում․Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կրեմլում մեր պետականությունը կազմալուծելու հստակ որոշում կա։ Նման դեպքում Ադրբեջանի հետ տեղի ունեցողը բանակցություն չէ, բանակցությունների շիրմա է, որ Արևմուտքն այդ գործընթացի մեջ չմտնի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։
Քաղաքագետն ասում է, Ադրբեջանի առաջարկած՝ երկողմ բանակցությունները ծուղակ են, քանի որ այդ երկիրը ոչ միայն իր, այլ նաև Ռուսաստանի տեսակետն է ներկայացնում։ «Վերջին հարցազրույցում Հիքմեթ Հաջիևը կրկնեց Ռուսաստանից հնչող հայտարարությունները, թե Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության իր պարտականությունը»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս տարի ընտրություններ են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, ինչպես նաև՝ Ադրբեջանում, քաղաքագետը Հայաստանի վրա հարձակումը հնարավոր համարեց։ «Պարզ երևում է, որ Ադրբեջանն այս տարի պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների»,- ասց Ստեփան Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։