Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0a00-0242-3193-08dc0c672ed7_cx0_cy9_cw0_w1023_r1_s
A A
Հասարակություն

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Իրանում պայթյունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Իրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը։ Ծայրահեղական խմբավորման հայտարարությունը տարածվել է Telegram-ում։

Հիշեցնենք, որ պայթյունները տեղի են ունեցել Քերման քաղաքում իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ։ Իրանական IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների զոհերի պաշտոնական թիվը 84 է, վիրավորվել է 284 մարդ։