A
A
Անպարտելի Լևոն Արոնյանը բաժանեց 5-6-րդ տեղերը. Chennai Grand Masters 2023
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Չենայ քաղաքում ավարտվեց Chennai Grand Masters 2023 շախմատի հեղինակավոր մրցաշարը:
Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, բոլոր 7 տուրորում ոչ-ոքի խաղաց և վաստակած 3,5 միավորով բաժանեց 5-6-րդ տեղերը: Իսկ ահա նրա հետ հավասար քանակությամբ միավոր վաստակած իրանցի Պարհամ Մաղսուդլուն տարել է 2 հաղթանակ, կրել երկու պարտություն: Երկու շախմատիստները կկիսեն նաև 9000 դոլար պարգևավճարը:
Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը, որը վաստակել է 4,5 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել իր հայրենակից Արջուն Էրիգաիշիից: Նրանք կստանան համապատասխանաբար 18 և 12 հազար դոլար պարգևավճար: