Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը շարունակում է հաղթարշավը

Սպորտ
919251cd0ebf6ae3909cee0d628da371

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը:

Երրորդ տուրում մեր գրոսմայստերը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեին, եւ վաստակելով 3 միավոր` շարունակում է գլխավորել աղյուսակը: Այսօր Էլինա Դանիելյանը ուժերը կչափի վրացուհի Բելա Կետենաշվիլու հետ:

Իսկ ահա առաջնությունը հաղթանակներով սկսած մեր մյուս երկու գրոսմայստերները` Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը, 3-րդ տուրում հանդիպեցին իրար հետ: Կողմերն արդեն 10-րդ քայլին խաղաղության դաշն կնքեցին եւ առաջին կես միավորը կորցրին: Հերթական տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Անաստասիա Սավինայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը սպիտակներով կմրցի ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ:

Մրցաշարային գործերը բարելավեց մեր շախմատիստուհի Աննա Հայրապետյանը, որը առաջին տուրում կրած պարտությունից հետո երկու անընդմեջ հաղթանակ տարավ եւ մոտեցավ առաջատարներին:

Մեր մյուս 5 շախմատիստուհիները առայժմ անհաջող են հանդես գալիս եւ ցածր տեղեր են զբաղեցնում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքար են մղում 26 երկրների 132 շախմատիստուհիներ: Առաջնություն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 11 տուրով։