Ինչքան էլ ցավոտ լիներ, նախարարը վարչապետին պետք է ճշմարտությունն ասեր․ Ծ․ Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինչքան էլ ցավոտ լիներ, նախարարը վարչապետին պետք է ճշմարտությունն ասեր, թե դեռևս ոչ բոլոր դեպքերում մենք կարող ենք օֆերտայի սզբունքով, այսինքն չսահմանափակվող բյուջեով կատարել հատկացումները։ Ասեր՝ դեռևս ընթացքում է, ընդամենը 5 միջոցառում է այդ սկզբունքով ֆինանսավորվում, փորձելու ենք ավելացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար, Առողջապահության նախարարության պետական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախարար Անահիտ Ավանեսյանի երեկվա հարցուպատասխանին։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետն, անդրադառնալով պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցմանը, նախարարին հարցրել էր, թե հիմա պետպատվերով հատկացված գումարներն ամբողջությամբ բուժառո՞ւի հետևից են գնում, այլևս նախկինի նման հայեցողաբար չե՞ն բաշխվում հիվանդանոցների միջև։ «Այո, պարոն վարչապետ, այդպես է, գումարները գնում են բուժառուի հետևից»,- պատասխանել էր Ա․Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։