Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kazaryan 19.12.
A A
Սպորտ

Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը

76 տարեկանում հասակում մահացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նիկոլայ Ղազարյանը Երևանի «Արարատի» կազմում ԽՍՀՄ բարձրագույն լիգայում անցկացրել է 295 խաղ և խփել 67 գոլ։ Նա հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Երևանի «Արարատի» կազմում 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին՝ արծաթե մեդալակիր: 1992 թվականից մինչև 1994 թվականը եղել է Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: