Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Մադրիդ, բայց ոչ «Ռեալի» հետ խաղալու. չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
16 թիմերը նախապես բաժանվեցին երկու զամբյուղների միջև: Խմբային փուլում առաջին տեղերը գրաված թիմերը կազմեցին վերևի, իսկ 2-րդ տեղերի թիմերը՝ ներքևի զամբյուղը: Ըստ կանոնակարգի, նույն երկրի ակումբները չեն կարող հանդիպել այս փուլում:
Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, կհանդիպի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Առաջին խաղը կկայանա Միլանում:
Ահա մյուս զույգերը.
«Պորտու» - «Արսենալ»
«Նապոլի» - «Բարսելոնա»
«ՊՍԺ» - «Ռեալ Սոսիեդադ»
ՊՍՎ – «Բորուսիա» (Դորտմունդ)
«Լացիո» - «Բավարիա»
«Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի»
«Լայպցիգ» - «Ռեալ» (Մադրիդ)
Առաջին խաղերը կկայանան առաջինը նշված թիմերի դաշտում: Դրանք նախատեսված է անցկացնել փետրվարի 13, 14, 20 և 21-ին: