Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+miki 18.12.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Լացիո» - «Ինտեր» խաղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի «Լացիո» - «Ինտեր» հանդիպմանը: Հանրահայտ «Գազետա դելո սպորտ» թերթը նրա խաղը գնահատել է 6 բալով:

«Գենդուզին նրան պահում էր տեմպի և պայքարի մեջ: Բայց հետո նա մեծացնում է իր գործողությունները, հասկանում է, որ մրցակցի դարպասի մոտ նույնպես անելու բան կա, նույնիսկ եթե դա իր գործը չէ։ Երկու անգամ մոտ էր հաշիվը 3:0 դարձնելու» - գրում է թերթը:

Նշենք, որ «Ինտերը» 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել և էլ ավելի ամրապնդվել առաջին հորիզոնականում: Միլանյան ակումբն այժմ արդեն 4 միավորով առաջ է 2-րդ տեղում ընթացող «Յուվենթուսից»:

Հաջորդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում ընդունելու է «Լեչեին»: Իսկ մինչ այդ միլանցիները գավաթային խաղում կհանդիպեն «Բոլոնյայի» հետ: Տարվա վերջին հխաղն «Ինտերը» կանցկացնի դեկտեմբերի 29-ին, «Ջենոայի» դաշտում: