A
A
Սուսաննա Գաբոյանը լավագույնն է շախմատային խնդիրների լուծման մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիայում այսօր անցկացվեց շախմատային խնդիրների և էտյուդների լուծման Հայաստանի 10-րդ առաջնությունը, որը նվիրված էր Սերգեյ Կասպարյանին:
Առաջին տեղը գրավեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Արման Սահակյանը, 3-րդ՝ Գոռ Դաբաղյանը: Մրցանակակիրները համապատասխան դիպլոմներից բացի կստանան նաև համապատասխանաբար 30, 20 և 10 հազար դրամ պարգևավճար:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցելու իրավունք ունեին բոլոր ցանկացողները: