A
A
Հայկ Մարտիրոսյանը` արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:
Մեր շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և ռումինացի Դանիել-Բոգդան Դեակի հետ բաժանել 2-3-րդ տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկ Մարտիրոսյանը ճանաչվել է երկրորդը և արժանացել արծաթե մեդալի: Եվրոպայի չեմպիոն է դարձել սերբ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, որը վաստակել է 9,5 միավոր: Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Էմին Օհանյանը 7 միավորով զբաղեցրել է 68-րդ տեղը:
Այժմ մեր շախմատիստները մասնակցում են կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը: Հայկ Մարտիրոսյանը 9 տուրից հետո վաստակել է 8 միավոր և չորս առաջատարներից մեկն է: Էմին Օհանյանը 6 միավորով գտնվում է 62-րդ հորիզոնականում: