Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց

Սպորտ
65097d2165a70008f74cc787c3f14929

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում եւ դուրս մնաց հետագա պայքարից:

 

Թայբրեյքի 1-ին պարտիայում մեր շախմատիստը սպիտակներով զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան), սակայն արդեն երկրորդ մրցամարտում Լեւոն Արոնյանը ետ վերադարձրեց կորցրած միավորը: Երրորդ պարտիայում գրանցվեց ոչ-ոքի, իսկ ահա 4-րդում հայ շախմատիստը ռիսկի դիմեց, թագուհին զոհաբերեց նավակի հետ եւ փորձեց սուր գրոհ կազմակերպել: Ավաղ, Լեւոն Արոնյանին չհաջողվեց վերադարձնել որակը եւ 49-րդ քայլին ստիպված անձնատուր եղավ:

 

Այդպիսով, Ալեքսանդր Գրիշչուկը թայբրեյքում հաղթեց 2,5:1,5 հաշվով եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Վլադիմիր Կրամնիկ - Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ: