Միանգամից 11 երկրներ դուրս մնացին ֆուտբոլի եվրոպական լիգաներից
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում ավարտվեցին խմբային փուլի խաղերը: Այս անգամ եվրոգավաթներից միանգամից դուրս մնացին 24 ակումբ:
Առավել անհաջող հանդես եկան Սերբիայի և Հունաստանի ներկայացուցիչները, որոնք երկուական թիմ կորցին այս փուլում: Սակայն, եթե հույները դեռ երկու մասնակից ունեն եվրոպական երեք լիգաների փլեյ-օֆֆում, ապա սերբերը կորցրին բոլոր 3 թիմերին:
Նշենք, որ խմբային փուլերից հետո 11 երկրներ զրկվեցին իրենց վերջին մասնակիցներից: Դրանք են Սերբիան, Կիպրոսը, Շվեդիան, Սլովենիան, Մոլդովան, Ղազախստանը, Կոսովոն, Ֆինլանդիան, Ֆարարները, Բոսնիան և Հերցեգովինան, Իսլանդիան: իսկ ահա Ադրբեջանը՝ հանձինս այսպես կոչված Աղդամի «Քարաբախի», առաջին անգամ կմասնակցի այդ փուլի խաղերին:
Փլեյ-օֆֆում բոլորից շատ մասնակիցներ ունեն Իտալիան ու Իսպանիան՝ 7-ական, ընդ որում Իտալիան միակ երկիրն է, որն ոչ մի թիմ չի կորցրել խմբային փուլից հետո: Ապա գալիս են Անգլիան ու Գերմանիան՝ 6-ական, Ֆրանսիան՝ 5, Պորտուգալիան՝ 4, Նիդեռլանդներն ու Չեխիան՝ 3-ական: Բնականակար բոլորից շատ զարմացնում է չեխական ակումբների առաջընթացը, որոնցից երկուսը պայքարը շարունակում են Եվրոպայի լիգայում, իսկ մեկը՝ Կոնֆերենցիաների լիգայում:
Հավելենք, որ եվրոպական մրցաշարերի վարկանիշային աղյուսակում ընթացիկ մրցաշարջանում բոլորից շատ միավոր վաստակել է Բելգիան՝ 11.000 բալ: Ապա հաջորդում են Իտալիան՝ 10.571, Գերմանիան՝ 10.357, Անգլիան՝ 10.250 բալ:
Հայաստանի թիմերը միասին վաստակել են 2.250 միավոր և վերջին 5 տարիների հաշվարկով Լատվիայի հետ բաժանում են 36-37-րդ տեղերը: Դա առայժմ թույլ չի տալիս թիմ հայտավորել Եվրոպայի լիգայում:
ՈՒԵՖԱ-ի երեք լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, Նիոնում: