Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

«Կառավարությունից որոշում է ընդունվել, որ մեքենաները պետք է մաքսազերծվեն սուբսիդավորման ծրագրով, որը իր մեջ պարունակում է 30 տոկոս, որը պետք է վճարեն վարորդները, սակայն այդ 30 տոկոսը ոչ մի լուծում չէ հարցին:

Ստացվում է, որ հարկադրված մեզ տանում են մաքսազերծման, որը այսօր այստեղի հավաքված մարդկանցից ոչ մեկ հնարավորություն չունի անելու, որովհետև խոսում ենք շատ մեծ գումարների մասին:

Մեզ 25 օր են տվել ու ասել՝ կամ մաքսազերծի, կամ ինչ ուզում ես արա քո մեքեքնայի հետ»,- ասել է ավտոներկրողը:

Հարցին, թե ինչ գումարների մասին է խոսքը, վարորդն ասաց՝ 2 միլիոնից սկսված, դիմացն էլ Նոր տարի է, որ մեկ այդ հնարավորությունը չունի:

«Մենք ցանկանում ենք, որ վերանայվի այս որոշումը, և պահանջում ենք, որ հանդիպում լինի կառավարության անդամների հետ, անգամ վարչապետի, ունենք նաև դիմում, որը կներկայացնենք կառավարությանը»,- նշեց նա: