32 գերիների վերադարձից հետո Բաքվում կմնան էլի ռազմագերիներ, աշխատելու ենք նրանց ևս վերադարձնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏրամաբանությունն ու ընկալումն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա 32 հայ գերիների վերադարձի գործընթացը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչու է ուշանում 32 հայ գերիների վերադարձը, արդյո՞ք խնդիրներ են առաջացել և Ադրբեջանը հետ է կանգնել նախապես արված հայտարարությունից։
«Նախ չէի ուզենա կոնկրետ ժամկետներ նշել։ Տրամաբանությունն ու ընկալումն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա գործընթացը։ Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից։ Ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է, ներկա ժամանակով արված, որ Ադրբեջանը վերադարձնում է 32 գերիներին։ Ենթադրում եմ, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են և մենք պետք է ակնկալենք, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա»,- ասաց Խանդանյանը։