Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+liga 13.12.
A A
Սպորտ

«Կոպենհագենը» առաջին անգամ մտավ փլեյ-օֆֆ, իսկ «ՄանՅուն» դուրս մնաց. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգային խմբային փուլում կայացան վերջին 6-րդ տուրի առաջին ութ հանդիպումները: Ամենմամեծ անակնկալը գրանցվեց Կոպենհագենում, որտեղ տեղի համանուն թիմը 1:0 հաշվով հաղթեց «Գալաթասարային», վաստակեց 8 միավոր և իր պատմության մեջ առաջին անգամ մտավ փլեյ-օֆֆ: Թուրքական ակումբը գրավեց 3-րդ տեղը և պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում: Այդ հարցում նրան օգնեց Մյունխենի «Բավարիան», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և վերջինիս զրկեց եվրոլիգայի միակ ուղեգրից: Անգլիական ակումբն առաջին անգամ դուրս մնաց խմբային փուլից:

 

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց նաև Իտալիայի չեմպիոն «Նապոլին», որն իր հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ հենց իր գլխավոր մրցակից՝ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Վերջինը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում Մադրիդ «Ռեալի» շնորհիվ, որը Բեռլինում 3:2 հաշվով հաղթեց «Ունիոնին» և գերմանական ակումբին ընդհանրապես դուրս թողեց եվրոպական լիգաներից:

 

Միլանի «Ինտերը», որի կազմում մասնակցեց Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը և ստիպված գոլազուրկ ոչ-ոքի արեց «Ռեալ Սոսիեդատի» հետ: Իտալական ակումբն առաջին տեղը զիջեց հենց իսպանական ակումբին: Դա նշանակում է, որ փլեյ-օֆֆում նրա մրցակիցը կարող են դառնալ այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Արսենալը», «Բարսելոնան»:

 

Այս հանդիպումներից հետո եվրոգավաթներից դուրս մնացին նաև իսպանական «Սևիլյան» ու ավստրիական «Զալցբուրգը», որոնք պարտվեցին համապատասխանաբար «Լանսին» (1:2) ու «Բենֆիկային» (1:3) և գրավեցին 4-րդ տեղը:

 

Չեմպիոնների լիգայի վերջին տուրի մնացած խաղերը կկայանան այսօր: Փլեյ-օֆֆի մնացած 2 ուղեգրերի համար կպայքարեն 5 թիմեր՝ «ՊՍԺ»-ն, «Նյուքասլը», «Միլանը», «Պորտուն» ու Դոնեցկի «Շախտյորը»: