Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol 12.12.
A A
Սպորտ

Վանաձորում «Լոռին» վերաբացելու փոխարեն հիմնում են ֆուտբոլի նոր ակումբներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 4 հարց, այդ թվում ՀՖՖ անդամության թեկնածությունների քննարկումը և նրանց հաստատումն ֆեդերացիայի հերթական ժողովին ներկայացնելու համար:

Քննարկելով բոլոր հայտերը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ են քվեարկել 7 ակումբների՝ «Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ» ՖԱ ՀԿ, «Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն: Մյուս 2 ակումբների՝ «Էրեբունի ՍԱ» և «Զանգեզուր ՖԱ» ՀԿ-ների անդամությանը գործկոմը դեմ է քվեարկել:

Այդպիսով, Վանաձորում միանգամից կարող է հայտնվել ֆուտբոլային երկու ակումբ, այն դեպքում, որ խորհրդային տարիներին այստեղ գործել է միայն մեկ վարպետների թիմ՝ հանձինս Կիրովականի «Լոռիի», որը 1960 թվականից ընդմիջումներով հանդես է եկել ԽՍՀՄ 2-րդ լիգայում, իսկ հետո անկախ Հայաստանի բարձրագույն և առաջին լիգաներում: Թիմը կազմալուծվելուց հետո Վանաձորում ստեղծվել է նոր ակումբ, որը կրում էր «Լոռի ՖԱ» անվանումը, քանի որ ներկայացնում էր տեղի ֆուտբոլային ակադեմիան: Այդ թիմն ոչ մի կապ չուներ նախկին «Լոռիի» հետ, քանի որ երկուսն էլ մասնակցել էին ՀՖՖ-ի վերջին նախագահական ընտրություններին:

Ինքնին լավ կլինի, եթե Հայաստանի խոշորագույն 3-րդ քաղաքում վերադառնա մեծ ֆուտբոլը, սակայն երկու տարբեր ակումբներով հնարավոր չէ ստեղծել մրցունակ թիմեր, քանի որ «երկու նապաստակների ետևից վազողը վերջում միշտ մնում է ձեռնունայն»: Ցանկալի է, որ վերաբացվի նախկին «Լոռին» և նորից մարզն ունենա իր ֆուտբոլային դրոշակակիրը: Դրա համար հարկավոր է ընդամենը ցանկություն և մարզի ղեկավարության ֆուտբոլային ճիշտ քաղաքականություն: