A
A
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ փոարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ միշտ պատրաստ են նման աշխատանքի։