Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik 11.12.
A A
Սպորտ

«Փյունիկը» առանց պարտության ավարտեց աշնանային հատվածը. ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Այսօր ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածը:

 

Տարվա վերջին խաղում մրցաշարի առաջատար «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Տանտերերի վերահաս պարտությունից փրկեց Խուան Բրավո, որը 85-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը:

 

Այդպիսով, «Փյունիկն» առանց պարտության ավարտեց առաջնության աշնանային հատվածը: Թիմը տարել է 14 հաղթանակ, իսկ 6 խաղ ավարտել է ոչ-ոքի: Նրան հաջորդող «Նոան» չնայած կրել է 6 պարտություն, սակայն տոնել է 14 հաղթանակ և ընդամենը 6 միավորով է ետ մնում առաջատարից: Երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» նույնպես վաստակել է 42 միավոր, ինչպես «Նոան», սակայն մեկ հաղթանակ քիչ ունի: Գործող չեմպիոն «Ուրարտուն» 34 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

 

Առաջնությունում հայտարարվել է մոտ 2,5 ամսվա ընդմիջում: Խաղերը կվերսկսեն փետրվարի վերջին: