Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» եւ «Գանձասարը» ոչ-ոքի խաղացին

Սպորտ
a257664d4f08f4a4fa5c09a0574d5074

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան 8-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0 խաղաց երկրորդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարի» հետ:

Երրորդ հորիզոնականում ընթացող Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ չկարողացավ առավելության հասնել Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ` 2:2, չնայած հանդիպման ընթացքում հաղթում էր 2:0 հաշվով:

Գյումրիի «Շիրակը» Իջեւանում պարտության մատնեց «Միկային»` 1:0: Առաջնության ետնապահների` «Բանանցի» ու «Արարատի» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի առավելությամբ` 2:1, ովքեր առաջին հաղթանակը տարան այս տարվա առաջնությունում:

Մրցաշարային աղյուսակ

|Խ Մ

1. Ուլիս 8 17

2. Գանձասար 8 16

3. Փյունիկ 8 14

4. Միկա 8 11

5. Իմպուլս 8 11

6. Շիրակ 8 9

7. Բանանց 8 6

8. Արարատ 8 1