A
A
Հրանտ Մելքումյանը հաղթեց թուրք շախմատիստին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է վստահ ելույթները Սարաեւոյում ընթացող շախմատի հեղինակավոր մրցաշարում:
Մեր շախմատիստը հերթական պարտիայում գեղեցիկ ոճով հաղթեց թուրք գրոսմայստեր Էմրե Քանին: Չորս տուրից հետո վաստակելով 12 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր), Հրանտ Մելքումյանը խորվաթ շախմատիստ Իվան Սարիչի հետ գլխավորում է աղյուսակը: Հենց նրանք էլ իրար հետ կմրցեն 5-րդ տուրում: